National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 13

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության  մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,-հայտնեց նախարարը:

Քննարկվեց պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած  «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: «Նախագծում իմ առաջարկով որոշ տեխնիկական փոփոխություններ ենք կատարել, որոնք որեւէ կերպ բովանդակության վրա չեն ազդում, բայց իրավական տեխնիկայի առումով նախագիծն ավելի կատարելագործվել է»,-նշեց համահեղինակ Գեւորգ Պապոյանը:

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը ներկայացրեց «Արտոնագրերի մասին» եւ «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքների նախագծերը՝ կից փաթեթով:

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր: Ռուստամ Բաքոյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր սահմանվել էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, սակայն այժմ կատարվել է փոփոխություն: «Ամեն 7 տարին մեկ հնարավոր էր, որ սեպտեմբերի 27-ին կլինի այս օրը, եւ իհարկե, ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաեւ ազգային փոքրամասնությունները, սեպտեմբերի 27-ը երբեք չեն կարող դիտարկել որպես տոն օր»,-ասաց հեղինակը:

Քննարկվեց նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ կից փաթեթով, որում կատարվել են 30-ից ավելի փոփոխություններ:

Պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Վարդան Աթաբեկյանի եւ Համազասպ Դանիելյանի  մշակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց երկրորդ ընթերցմամբ:

Քննարկված օրինագծերի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am